ԱՄՆ-ում 11 ուղևոր առանց ստուգման թռել է տարբեր ուղղություններով` օդանավակայանի անվտանգության համակարգի խափանման պատճառով

12:28 • 21.02.17

Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան միջազգային օդանավակայանում 11 մարդ առանց ստուգման անցել է օդանավակայանով և թռել անհայտ ուղղություններով` անվտանգության համակարգի աշխատանքի խափանման պատճառով: Այս մասին հայտնում է NBC News հեռուստաալիքը` հղում անելով պաշտոնական ներկայացուցիչներին:

Օդանավակայանի ներկայացուցչի և իրավապահ մարմինների բարձրաստիճան ներկայացուցչի հաղորդմամբ` անվտանգության ծառայության ադմինիստրացիան պատշաճ կերպով չի ստուգել 11 ուղևորներից և ոչ մեկին:

Նշվում է, որ խափանումը տեղի է ունեցել 5-րդ տերմինալում: Երկու ժամ շարունակ անվտանգության ադմինիստրացիան տեղի ունեցածի մասին չի հայտնել ոստիկանությանը: