Ամերիկյան հածանավը ժամանել է Էստոնիա

21:37 • 22.02.17

Էստոնիա է ժամանել ամերիկյան ռազմածովային ուժերին պատկանող USS Hue City հածանավը: INTERFAX.RU-ի հաղորդմամբ` այս մասին հաղորդել է Էստոնիայում ամերիկյան դեսպանության թվիթերյան էջը:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, հածանավը կառանել է Տալլինի Հին նավահանգստում: Ամերիկյան ռազմանավում շուրջ 400 զինծառայողներ են գտնվում: 173 մետր երկարություն ունեցող նավը հաշվարկված է ԱՄՆ ռազմածովային ուժերի կազմում 1991-ից ի վեր:

Հածանավն Էստոնիա է ժամանել ուրբաթ երկրի անկախության 99-ամյակին նվիրված տոնակատարությունների նախօրեին: Էստոնացի պաշտոնյայի խոսքով` «նավի այցի նպատակը դաշնակիցների համագործակցելու ձգտումը հաստատելն է»:

Հածանավն Էստոնիայում կմնա մինչև այս շաբաթվա վերջը: