Բավարիայում ՌԴ քաղաքացու են ձերբակալել` ԻՊ-ին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու կասկածանքով

18:25 • 22.02.17

Բավարիայի ոստիկանությունը փետրվարի 21-ին Ինգոլշտադտ քաղաքի մերձակայքում ձերբակալել է ՌԴ քաղաքացուն` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն աջակցություն ցուցաբերելու կասկածանքով:

Ինչպես փոխանցում է DW.com-ը, Մյունխենի գլխավոր դատախազությունից հայտնել են, որ 35-ամյա տղամարդը կասկածվում է ահաբեկչական խմբավորմանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մեջ: Նշվում է, որ վերջինս ֆինանսական աջակցություն է հատկացրել իսլամիստներին ինչպես իր անձնական միջոցներից, այնպես էլ դրամահավաք իրականացնելով ռուսական սոցցանցերում:

Բացի այդ, ռուս քաղաքացուն մեղադրում են թմրանյութերի վաճառք իրականացնելու մեջ: Խուզարկություններ են անցկացվել նրա տանն ու աշխատավայրում, համակարգչային սկավառակներ և ոչ մեծ քանակությամբ թմրանյութ է առգրավվել: