Պատգամավորության թեկնածուն իր տան հասցեում գրանցված 3 անձ է հայտնաբերել. նրանց արդեն դուրս են գրել

13:19 • 22.02.17

 

«Համախմբում» կուսակցության անդամ Լևոն Իգիթյանը, ով «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ռեյտինգային ցուցակով պատգամավորության թեկնածու է, երեկ է պարզել է, որ իր բնակության հասցեում` Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Կառնուտի խճուղի 3 հասցեում երեք անծանոթ անձ է գրանցված:

Այս մասին Tert.am –ին հայտնեց Լևոն Իգիթյանը՝ հավելելով. «Արդեն խնդիրը կարգավորվել է, պարոն Բիչախչյանի հետ խոսելուց հետո ինքը հրահանգ է տվել տեղամասային անձնագրայինին, որ դուրս հանեն գրանցվածներին»:  

Նշված հասցեում գրանցած է 8 անձ:

Բեկջանյան Մանիկ Սամվելի 06/01/1985

Գրիգորյան Աննա Սերյոժայի 21/04/1974

Իգիթյան Արտեմ Սուրենի 01/01/1979

Իգիթյան Թագուն Ավետիսի 16/04/1958

Իգիթյան Լեւոն Սուրենի 12/10/1990

Իգիթյան Սուրեն Շավարշի 20/09/1954

Հովհաննիսյան Արթուր Ջոնսիկի 19/07/1968

Մաթևոսյան Արփինե Սիմավոնի 24/08/1990

Նշենք, որ Լևոն Իգիթյանին անծանոթ են Արփինե Մաթևոսյանը, Աննա Գրիգորյանը և Արթուր Հովհաննիսյանը:

Հարցի պատասխանը , թե ՀՀ անձնագրային վարչությունից իրեն ի՞նչ են պարզաբանել, ինչպե՞ս են նշված անձինք «հայտնվել» իրենց տանը,, Լևոն Իգիթյանը դեռ չուներ, սպասում էր ոստիկանությունից հավելյալ պարզաբանումների: