Ամերիկացի գեյմերը մահացել է 24 ժամանոց առցանց խաղային մարաթոնի ժամանակ

11:24 • 22.02.17

Համակարգչային խաղերի մոլի երկրպագու (գեյմեր) Բրայան Վինյոն, որը նեղ շրջանակներում հայտնի էր PoshyBrid կեղծանունով, մահացել է 24 ժամանոց առցանց մարաթոնի ժամանակ:


Ինչպես նշում է The Sun-ը, Վիրջինիա Բիչի 35-ամյա բնակիչը մահացել է խաղի 23-րդ ժամին: Նա մի քանի րոպեով հեռացել է խաղային սարքի մոտից ու այլևս չի վերադարձել:


Խաղին հետևողները սկզբում կարծել են, թե տղամարդը հոգնածությունից քնել է: Սակայն հաջորդ օրը պարզվել է, որ Վինյոն մահացել է:


Թեև գեյմերի մահվան պատճառը դեռևս հայտնի չէ, այնուհանդերձ՝ չի բացառվում, որ տղամարդն անքնության հետևանքով կարող էր խնդիրներ ունենալ սրտի հետ:


Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: