Instagram-ը թույլատրել է մինչև 10 լուսանկար հրապարակել մեկ գրառման մեջ
Instagram սոցցանցը նոր գործառույթ է ներմուծել, որը թույլ կտա մինչև 10 լուսանկար կամ տեսանյութ հրապարակել մեկ գրառման մեջ: Gazeta.ru-ի հաղորդմամբ` այս մասին ասվում է ընկերության բլոգում:
Ինչպես նշվում է, նոր գրառում հրապարակելիս անհրաժեշտ է հատուկ նշանի վրա սեղմել, որից հետո կարելի է մինչև 10 նյութ ընտրել, որոնք կկցվեն գրառմանը: Լուսանկարները հնարավոր կլինի նույն ոճով խմբագրել կամ առանձին-առանձին:
Instagram-ը թույլ կտա նաև ընտրել տարրերի հերթականությունը: Լուսանկարների և տեսանյութերի քանակը հրապարակման տակ կնշվի կետերով: Instagram-ից հայտնել են, որ նման գրառումները ժամանակավոր չեն լինի և մշտապես կերևան տեղադրողի էջում:










