ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը Սոչիում կմասնակցի  զինվորականների ձմեռային 3-րդ համաշխարհային խաղերին

17:31 • 22.02.17

ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ-ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի հրավերով, ՀՀ ԶՈՒ ֆիզպատրաստության և սպորտի բաժնի ներկայացուցիչները ՀՀ դահուկային սպորտի ֆեդերացիայի մարզիկների հետ Սոչիում կմասնակցեն զինվորականների ձմեռային 3-րդ համաշխարհային խաղերին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զինվորականների ձմեռային 3-րդ համաշխարհային խաղերը կկայանան փետրվարի 22-ից 28-ը։