Հռոմում տաքսիստները բողոքի ցույց են արել Uber հավելվածի գործարկման դեմ (լուսանկարներ, տեսանյութ)

15:14 • 22.02.17

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում բողոքի ակցիա է անցկացվել տաքսի կանչելու համար նախատեսված Uber հավելվածի գործարկման դեմ, որի ընթացքում տաքսիստները բախվել են ոստիկանության աշխատակիցների հետ:

The Local-ի հաղորդմամբ` հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել խորհրդարանի և ենթակառուցվածքների նախարարության առաջ: Կառավարության անդամները հանդիպել են արհմիությունների ղեկավարների հետ` փորձելով հասնել խաղաղ պայմանավորվածության:

Նշվում է, որ տաքսիստները, որոնք վճարում են արտոնագրերի համար, դեմ են արտահայտվել մասնավոր փոխադրողների աշխատանքային պայմանների թեթևացմանը:

Բողոքի ակցիան վերածվել է ցուցարարների և ոստիկանների միջև կռվի, որի հետևանքով մի քանի մարդ վնասվածքներ է ստացել: