Ալիևը զգուշանում է նոր պատերազմ հրահրելուց. Ստանիսլավ Տարասով
Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման կանխատեսումները հիմնված են Ադրբեջանում ներքաղաքական իրավիճակի սրմամբ: Tert.am-ի հետ զրույցում ասաց Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով ռուսաստանցի փորձագետ Ստանիսլավ Տարասովը:
«Որպեսզի Իլհամ Ալիևը պահի իր դիրքը, վարչախումբը կարող է դիմել էսկալացիայի մեծացման ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում»,- ասաց Տարասովը:
Համեմատելով իրավիճակը նախորդ տարվա ապրիլի հետ, վերլուծաբանն ասաց, որ ներկայումս իրավիճակը ռադիկալ տարբեր է, որովհետև ԱՄՆ-ում նոր նախագահ է ընտրվել, նոր ադմինիստրացիա է նշանակվել, որը դեռ չի հստակեցրել իր դիրքորոշումն այս տարածաշրջանում: «Սա է պատճառը, որ Ալիևը զգուշանում է նոր պատերազմ հրահրելուց»,- շեշտեց Ստանիսլավ Տարասովը:
Վերջինս ասաց, որ ԱՄՆ ադմինիստրացիան նաև բավական կոշտ հայտարարություններով է հանդես գալիս Իրանի դեմ, ինչի արդյունքում Ադրբեջանը կարող է երկրորդական պլան մղել ղարաբաղյան հակամարտությունը ՝ առաջնային համարելով Իրանում տիրող հնարավոր ապակառուցողական իրավիճակը:
«Ընդհանուր առմամբ, իրավիճակը իսկապես բարդությունների կարող է հանգեցնել: Բայց Մոսկվան ամեն ինչ անում է, որ նման սցենար տեղի չունենա»,- հավելեց Տարասովը:










