iPhone 8-ը եռաչափ սելֆիներ կանի. լրատվամիջոցներ

14:58 • 22.02.17

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը պատրաստվում է գարնանը ներկայացնել iPhone 8 սմարթֆոնը, որի վերաբերյալ տեղեկությունները պարբերաբար հայտնվում են համացանցում:


Ինչպես նշում է The Daily Mail-ը, սարքի մասին շրջանառվող թարմ լուրերից մեկի համաձայն՝ նորույթը համալրված կլինի հեղափոխական տեսախցիկով, որը հնարավորություն կտա եռաչափ սելֆիներ անել: Հատուկ զգայակների շնորհիվ տեսախցիկը կորոշի նկարվող օբյեկտի բուն դիրքն ու դրա խորությունը:


Բացի այդ, հեռախոսը համալրված կլինի դիմաճանաչողական գործառույթով, որը կարող է փոխարինել գաղտնաբառը: Այլ կերպ ասած՝ օգտատերը կարող է նայել տեսախցիկին ու ապակոդավորել սարքը:


iPhone 8-ը կներկայացվի 2 տարբերակով, որոնցից մեկը կունենա 12.7, իսկ մյուսը՝ 14.7սմ անկյունագծով էկրան:


Ավելի վաղ հաղորդվել է, որ նորույթն աշխատելու է անլար լիցքավորմամբ: Չի բացառվում, որ iPhone 8-ի գինը կգերազանցի 1.000 դոլարը: