Սաուդյան Արաբիայում 80-ամյա ծերունին ամուսնացել է 12-ամյա աղջկա հետ` ծնողների համաձայնությամբ (տեսանյութ)

21:14 • 23.02.17

Deplorables Inc հասարակական շարժումն իր ֆեյսբուքյան էջում տեսագրություն է հրապարակել` «80-ամյա ծերունին ամուսնանում 12-ամյա աղջկա հետ» խորագրով: Ինչպես գրում է pic-words.ru կայքը, հունվարի 12-ից ի վեր տեսանյութը 3 125 000 դիտում է ունեցել:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է 12-ամյա աղջկա տուն մտնում փոքրամարմին ծերունի տղամարդը, որին բացականչություններով դիմավորում է «հարսնացուի» ընտանիքը: Տղամարդն իր բանալիով բացում է ապագա կնոջ ննջարանի դուռն ու նստում նրա կողքին`անկողնու վրա:

Տասնյակ հազարավոր կատաղի մեկնաբանություններում նշվում է, որ արաբական նորմերն անընդունելի են և որ միայն Սաուդյան Արաբիայում են նմանօրինակ նմանությունները նորմալ երևույթ համարվում: