Mercedes-ը ներկայացրել է «Ֆորմուլա-1»-ի իր նոր բոլիդը

21:44 • 23.02.17

Mercedes AMG թիմը Մեծ Բրիտանիայի Սիլվերսթոուն մայրուղում ներկայացրել է իր նոր մեքենան` W08 բոլիդը, որը նոր մրցաշրջանում կվարեն մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնը և թիմի նորեկ Վալտերի Բոտասը:

Ինչպես նշում է Корреспондент-ը, Հեմիլթոնն արդեն հասցրել է փորձարկել նորագույն բոլիդը Սիլվերսթոունում պաշտոնական ներկայացումից դեռ մեկ օր առաջ:

«Անհավանական զգացողություն է: Ես առաջին անգամ տեսա նոր բոլիդը պատրաստի վիճակում: Այն ամենայն մանրամասնությամբ հավաքված բոլիդն է բոլոր նրանցից, որոնք տեսել եմ «Ֆորմուլա-1»-ում», -  իր տպավորություններո կիսվել է աշխարհի եռակի չեմպիոնը:

 

 

Mercedes-ը ներկայացրել է «Ֆորմուլա-1»-ի իր նոր բոլիդը