ԱՄՆ-ում ոստիկաններն ուղղաթիռով ու մեքենաներով հետապնդել են սպանդանոցից փախած կովին (տեսանյութ)

23:19 • 23.02.17

ԱՄՆ-ում հատուկ գործողություններ են կազմակերպվել սպանդանոցից փախուստի դիմած կովին վերադարձնելու համար:

Ինչպես գրում է Russia Today-ը, միջադեպը դեղի է ունեցել Նյու Յուրք նահանգի Կունիս քաղաքում: Տասնյակ ոստիկաններ մեքենաներով հետապնդել են կենդանուն: Հատուկ գործողություններին նաև ոստիկանական ուղղաթիռ է միացել:

Ոստիկաններին հաջողվել է արագ բռնել կենդանուն: Ի դեպ, հաղորդվում է, որ կենդանին սպանդանոց չի վերադառնա: Կովին կենդանիների հատուկ կացարան են տեղափոխել:

 

Տեսանյութը՝այստեղ։