Ադրբեջանի կողմից Ղարաբաղ այցելությունները քրեականացնելը սպառնում է Ռուսաստանի ազգային անվտանգությանը. Դվորնիկով

17:36 • 23.02.17

Ադրբեջանի իշխանությունները խոստացել են քրեական գործ հարուցել Եվրախորհրդարանի այն պատգամավորների նկատմամբ, որոնք դիտորդական առաքելություն էին իրականացնում Արցախում: Լեռնային Ղարաբաղ դիտորդական առաքելությամբ ժամանած ռուսաստանցի փորձագետ Դենիս Դվորնիկովն ասաց, որ իրեն սա չի վախեցնում:

«Ադրբեջանի այս քայլը հիստերիկա է, ոչ այլ ինչ: Սա միտված է առաջին հերթին ադրբեջանական ներքին լսարանին, որ ցույց տան, թե իշխանություններն արձագանքում են հանրաքվեին: Ես, սակայն, համոզված եմ, որ ԻՆՏԵՐՊՈԼ-ը նման դիմումները, հայտերը չի ընդունի, որովհետև սա վտանգ է ողջ աշխարհի համար: Եթե մի նախադեպ լինի, ամբողջ բոլոր վիճելի տարածքների հետ կապված կլինեն նման դիմումներ: Սա ոչ հեռատես քայլ էր»,- ասաց Դենիս Դվորնիկովը:

Նա շեշտեց, որ Ադրբեջանի կողմից Ղարաբաղ այցելությունները քրեականացնելը սպառնում է Ռուսաստանի ազգային անվտանգությանը:

Իսկ Ղարաբաղում սահմանադրական փոփոխություններն, ըստ Դվորնիկովի, պայմանավորված էին ապրիլյան իրադարձություններով, որից հետո կառավարման համակարգում նկատվեցին թերություններ: «Ես հանրաքվեն կնմանեցնեմ դպրոցի շինարարության հետ: Սա տեխնիկական հարց է, որն անհրաժեշտ է պետության բնականանոն գործունեության ապահովման համար»,- ասաց ռուսաստանցի փորձագետը: