5 պատահական միջադեպ, որ փոխել են պատմության ընթացքը

21:09 • 23.02.17

Աշխարհում լինում են պատահականություններ, որոնք փոխում են առօրյա ընթացքը: Այդ մասին են վկայում նաև համաշխարհային պատմության մեջ գրանցված դեպքերը, որոնք պատահականությամբ, թե ոչ, ազդել են գործողությունների ընթացքի վրա:

Այս մասին գրելով`AdMe.ru-ն ներկայացնում է նման միջադեպերից մի քանիսը, որոնց արդյունքում կերտվել են մարդկության պատմության որոշակի փուլերը:

 

1.Թարգմանության բարդություններն ու ատոմային ռումբը

1945-ին ԱՄՆ-ն Ճապոնիայից պահանջեց հանձնվել, որին ի պատասխան ճապոնացի վարչապետ Սուձուկին օգտագործել էր mokusatsu բառը, որը թարգմանվում է որպես «առանց մեկնաբանությունների» կամ «կմտածենք»: Այդ բառը թարգմանվել էր որպես «մենք արհամարհում ենք»: Այս պատասխանը բարկացրել է ԱՄՆ նախագահ Թրումենին, ինչն էլ հրահրել է նրան ատոմային ռումբ նետել Ճապոնիայի վրա:

 

 

2.«Տիտանիկը» և կապիտանի օգնականը

Պահարանի բանալին, որում պահվում էին «Տիտանիկի» անձնակազմի հեռադիտակները, գտնվել է նավարկությունից անմիջապես առաջ նավի անձնակազմից հեռացված սպայի մոտ, որը մոռացել է հանձնել այդ բանալին: Այդ միջադեպի հետևանքով էլ նավաստիները հնարավորություն չեն ունեցել նախքան բախվելը նկատել սառցաբեկորը:

 

 

3. Բեռլինյան պատի անկումն ու քաղաքական գործչի ցրվածությունը

1989-ին Արևելյան Գերմանիայի քաղաքական գործիչ Գյունտեր Շաբովսկին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ փոփոխություններ կսահմանվեն Բեռլինյան պատն անցնելու արգելքների վերաբերյալ: Լրագրողի հարցին, թե երբ են փոփոխություններն ուժի մեջ մտնելու, վերջինս պատասխանել է. «անմիջապես»: Այդ խոսքը լսելով բազմաթիվ մարդիկ հավաքվել են պատի մոտ և այն անցնելու փորձ են սկսել: Առաջացող ապստամբությունը կանխելու համար, իշխանությունները որոշել են քանդել պատը:

 

 

4.Գիտնականի անփութությունն ու չկոտրվող ապակին

1903-ին գիտնական Էդուարդ Բենեդիկտուսը ձեռքից գցել է կոլբան, որը, ի զարմանս գիտնականի, չի կոտրվել: Գիտնականը հիշել է, որ փորձերի ժամանակ կոլբայի պատին նիտրատի բջջանյութ է քսվել: Դրանից հետո նա ապակու երկու շերտեր է միացրել իրար նիտրատի բջջանյութով և ստացել չկոտրվող ապակին:

 

 

5.Նապոլեոնը և Ֆրանսիան

Կորսիկա կղզին, որտեղ ծնվել է Նապոլեոնը, պարտքերի դիմաց Ֆրանսիային է փոխանցվել քաղաքական գործչի ծնվելուց մեկ տարի առաջ միայն: Եթե կղզին Ֆրանսիային չհանձնվեր, Նապոլեոնը ֆրանսիացի չէր լինի և չէր դառնա այն առաջնորդը, որը դարձել է:

 

 

5 պատահական միջադեպ, որ փոխել են պատմության ընթացքը