Օդեսայում Գերագույն ռադայի պատգամավոր է առևանգվել

17:43 • 23.02.17

Օդեսայում առևանգել են Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյին, հայտնում է meduza.io կայքը՝ վկայակոչելով շրջանային դատախազությանը: «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» կուսակցության մեջ մտնող պատգամավորի առևանգման մասին տեղեկությունը հաստատել է նաև գլխավոր դատախազությունը և Ուկրաինայի անվտանգության ծառայությունը:


Ինչպես հայտարարել է գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Լարիսա Սարգանը, Գոնչարենկոյի որոնումների համար «ներգրավված են բոլոր ուժերը և միջոցները»:


Ուկրաինայի անվտանգության խորհրդում նաև հայտնել են, որ իրականացնում են բոլոր օպերատիվ միջոցառումները պատգամավորի որոնման համար:


Հաղորդվում է նաև, որ դատախազությունը քրեական գործ է հարուցել պատգամավորի առևանգման փաստի առթիվ: