Ֆինլանդիայի նախագահի շունը համացանցի աստղ է դարձել (լուսանկարներ)

16:31 • 23.02.17

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի շունը համացանցի աստղ է դարձել. օգտատերերն ակտիվորեն քննարկում են հնգամյա բոստոն տերիերի յուրահատուկ արտաքինն ու դեմքի արտահայտությունը:


Նախագահին հաճախ են տեսնում իր սիրելի շան հետ, և մարդիկ քնքշանքով են արտահայտվում քաղաքական գործչի և շան ջերմ հարաբերությունների մասին:

Mashable-ն անդրադարձել է համացանցի օգտատերերի մեկնաբանություններին, որոնցում քննարկվում է կենսուրախ կենդանին:

«Լավ, Ֆինլանդիա, դու գրավեցիր իմ ուշադրությունը», - գրել է JuriaTRM-ը:

«Աշխարհը խարույկ է աղբամանում, սակայն կա գոնե Լեննուն` Ֆինլանդիայի նախագահի շունը», - նշել է Բրիանա Բիսոնը:

«Ֆինլանդիայի նախագահն ինքն իրենով ակնառու մարդ է. 2004 թվականին նա ցունամի է վերապրել Թաիլանդում, սակայն այնպիսի «ատամնավոր խարիզմա», որն առկա է Լենուի մոտ, նա չունի: Կներես, Սաուլի», - գրել է Mashable-ի լրագրողներից մեկը:

Ոմանք նույնիսկ մեմեր են պատրաստում նախագահի և շան մասնակցությամբ: