Հարթավանում 49-ամյա տղամարդն ինքնասպան է եղել

14:55 • 23.02.17

Արագածոտնի մարզի Հարթավան գյուղում 49-ամյա տղամարդն ինքնասպանություն է  գործել կախվելու միջոցով:

Tert.am-ի հետ զրույցում ոստիկանության լրատվության բաժնից հայտնեցին, որ փետրվարի 22-ին, քաղաքացին զանգել է ոստիկանություն և հայտնել, որ իր հորեղբայրն ինքնասպանություն է գործել:

«Նշված վայր է մեկնել օպերատիվ խումբը, որը պարզել է, որ 1968 թվականին ծնված տղամարդն ինքնասպանություն է գործել առաստաղի ծածկից հակի թելով կախվելու միջոցով»,- հայտնեցին Ոստիկանությունից:

Հարթավանի համայնքապետ Ժիրայր Ավետիսյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքնասպանություն գործած Խաչատրյան Ա.-ն հոգեկան խնդիրներ չի ունեցել, ընտանիքը սոցիալական խնդիրներ ևս չի ունեցել:

«Հաշտ, համերաշխ ապրող ընտանիք են, ոչ մի խնդիր այդ ընտանիքում չկար: Խաչատրյանն ամուսնացած էր, ուներ երկու չափահաս երեխա, որդին էլ ծառայությունից վերադարձել էր: Իմ անձնական կարծիքով՝ ինքնասպանության պատճառը կարող էր լինել նրա հիվանդությունը»,- ասաց համայնքապետը:

Ժիրայր Ավետիսյանն ասաց, որ դեպքից մեկ օր առաջ նա գնացել է հիվանդանոց հետազոտման, ստամոքսի հետ կապված խնդիրներ է ունեցել: