ԱՄՆ պետքարտուղարն առանձնատուն է գնել Վաշինգտոնում Իվանկա Թրամփի և Օբամայի տների կողքին. լրատվամիջոցներ
ԱՄՆ պետքարտուղար, ExxonMobil ընկերության նախկին գործադիր տնօրեն Ռեքս Թիլերսոնը 5,6 միլիոն դոլարով տուն է գնել Վաշինգտոնի Կալորամա էլիտար թաղամասում, գրում է Washingtonian կայքը՝ վկայակոչելով աղբյուրների:
Նշվում է, որ այդ տան հարևանությամբ գտնվում են ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի, ինչպես նաև պետության գործող նախագահ Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանկայի և նրա ամուսին Ջարեդ Քուշների տները:
Թիլերսոնի գնած առանձնատունը կառուցված է նեոգաղութային ոճով, այն ունի չորս ննջասենյակ:










