Երեկ Ավանում վրաերթի ենթարկված 12-ամյա տղայի առողջական վիճակը նորմալ է
Փետրվարի 22-ին, ժամը 16.20-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ավանի 3-րդ փողոցի թիվ 6/1 շինության մոտ վրաերթի է ենթարկել 12-ամյա պատանու: ՀՀ ոստիկանությունից հայտնել էին, որ վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Տղան տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, սակայն այնտեղից էլ հայտնեցին, որ ավելի ուշ նա տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը հայտնեց, որ տղայի առողջական վիճակը նորմալ է, նա ունի կոտրվածքներ, դրվել է գիպս:










