Ռուս ծրագրավորողն արհեստական ինտելեկտով իրական տերմինատոր-ռոբոտ է հավաքել 3D տպիչի օգնությամբ (տեսանյութ)

23:31 • 24.02.17

ՌԴ Պերմ քաղաքում բնակվող ծրագրավորող Ալեքսանդր Օսիպովիչն ստեղծել է Ջեյմս Քեմերոնի հայտնի ֆիլմի հերոսի իրական տարբերակը:

Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, ռուս ծրագրավորողին հաջողվել է 3D տպիչի օգնությամբ հավաքել T-800 ռոբոտ-տերմինատորի կրկնօրինակը, որը համալրված է արհեստական ինտելեկտով, ինչի շնորհիվ կարողանում է խոսել և անգամ պատասխանել որոշ հարցերի` պատասխանները փնտրելով համացանցում:

1984-ի «Տերմինատոր» մարտաֆիլմը դիտելուց հետո ռուս ծրագրավորողը դեռևս մանուկ հասակից երազել է իր սեփական ռոբոտը ստեղծելու մասին: 2009-ին` համալսարանում ուսանելու ժամանակ, Ալեքսանդրն սկսել է ծրագիր մշակել, որը տարիներ անց դարձել է իրական T-800 ռոբոտի «ուղեղը»:

Ռոբոտի կառուցվածքային ու տեխնիկական մանրակրկիտ համակարգերը ռուս ծրագրավորողն ուսումնասիրել է Google-ի օգնությամբ: Այնուհետև եռաչափ տպագրության միջոցով սկսել է իրականացնել իր վաղեմի երազանքը:

 

 

Ռուս ծրագրավորողն արհեստական ինտելեկտով իրական տերմինատոր-ռոբոտ է հավաքել 3D տպիչի օգնությամբ (տեսանյութ)