Իսրայելի իշխանությունները թույլ չեն տվել Human Rights Watch-ի իրավապաշտպանին մուտք գործել երկիր

22:13 • 24.02.17

Իսրայելի իշխանությունները մերժել են մուտքի արտոնագիր տալ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարածաշրջանային տնօրենին, որն զբաղվում է պաղեստինյան տարածաշրջանում մարդու իրավունքների խախտման խնդիրներով: DW.com-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկացրել է HRW-ի ներկայացուցիչը:

Երկրի ներքին գործերի նախարարությունն Օմար Շաքիրին մուտքի արտոնագրի մերժումը հիմնավորել է Իսրայելի ԱԳՆ-ի խորհրդով, որը իրավապաշտպաններին մեղադրում է հրեական պետության նկատմամբ կողմնակալ վերաբերմունքի և պաղեստինյան քարոզչության մեջ:

Իսրայելի արտաքին քաղաքականության գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը մատնանշել է, որ Human Rights Watch-ն իր ծառայությունների միջոցով պաղեստինյան քարոզչություն է իրականացնում: Նրա խոսքով` կարիք չկա մուտքի արտոնագիր տալ նրան, ով ցանկանում է վնասել իր երկրին: