Թրամփի մասնակցությամբ համաժողովին ռուսական դրոշներ են բաժանվել

23:59 • 24.02.17

ԱՄՆ-ում պահպանողականների համաժողովի ժամանակ, որի ընթացքում ելույթ է ունեցել նախագահ Դոնալդ Թրամփը, ռուսական եռագույնով և Թրամփի ազգանունով դրոշներ են բաժանել մասնակիցներին:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է Politico ամսագրի լրագրող Թիմ Ալբերտեն, որը նաև լուսանկարներ է հրապարակել համաժողովից:

Ներկա գտնվողներից երեքը լրագրողին հայտնել են, որ անհայտ անձը սկսել է բաժանել դրոշակները, երբ Թրամփը բեմ է բարձրացել: 

Ավելի ուշ համաժողովի կազմակերպիչները հավաքել են մասնակիցներին բաժանված բոլոր դրոշակները: