Արմավիր-Գյումրի ճանապարհին մեքենաներ են իրար բախվել. 30-ամյա վարորդը մահացել է

11:19 • 24.02.17

 

Փետրվարի 23-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ճանապարհի 90-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2110» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պատահարիի հետևանքով «ՎԱԶ-2110»-ի վարորդը՝ 1987 թ. ծնված Լևոն Բաղդասարյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նույն օրը, ժամը 15.10-ին, գիտակցության չգալով, մահացել է:

Կատարվում է քննություն: