Հրապարակվել է Ամստերդամում ինքնաթիռի կոշտ վայրէջքի տեսագրությունը (տեսանյութ)

12:24 • 24.02.17

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է բրիտանական Flybe ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի կոշտ վայրէջքն Ամստերդամի «Սհիպհոլ» օդանավակայանում:

Sky News-ի տվյալների համաձայն` միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 23-ին` տեղական ժամանակով ժամը 14:00-ին: Էդինբուրգից ժամանած ինքնաթիռը վայրէջք իրականացնելու ժամանակ թեքվել է դեպի աջ` պրոպելերներով քերելով թռիչքուղին:

Աղբյուրի հաղորդմամբ` միջադեպի պատճառը եղել է վայրէջքի ժամանակ ինքնաթիռի շասսիի վնասվելը:

Նշվում է, որ ինքնաթիռի սրահում գտնվել է 59 ուղևոր. նրանք տարհանվել են, տուժածներ չկան: