ԱՄՆ-ում բանակի վետերանը կրակ է բացել Հնդկաստանից ներգաղթյալների ուղղությամբ

11:10 • 24.02.17

Ամերիկյան Կանզաս նահանգում ամերիկյան նավատորմի վետերան Ադամ Պուրինտոնը բարում կրակ է բացել Հնդկաստանից ներգաղթյալների խմբի ուղղությամբ, մեկ մարդ զոհվել է, հայտնում է Associated Press-ը:


Հաղորդվում է, որ «Դուրս իմ երկրից» բացականչելով՝ նախկին զինվորականը սկսել է կրակել հնդիկների խմբի վրա, ինչի հետևանքով զոհվել է 32-ամյա ավիացիոն ինժեներ Շրինիվաս Կուչիբհոտլան:


Եվս երկու հոգի՝ 32 և 24 տարեկան, ստացել են վնասվածքներ և հոսպիտալացվել են, կասկածյալը ձերբակալվել է: