Ծաղկաձորում ՌԴ քաղաքացի է կորել. ահազանգ ԱԻՆ-ում

17:16 • 24.02.17

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 24-ին, ժամը 14:22-ին ահազանգ  է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու 3-րդ դահուկային ուղու 3-րդ ոլորանից երիտասարդ դահուկորդը թեքվել է անհայտ ուղղությամբ և մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր  է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է , որ կորած քաղաքացին հանդիսանում է 2001 թ. ծնված Կ. Չ. (ՌԴ քաղաքացի):

ԱԻՆ կայքը հայտնում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: