Նիդեռլանդների խորհրդարանի Ստորին պալատը հավանություն է տվել Ուկրաինայի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրին
Նիդեռլանդների խորհրդարանի Ստորին պալատը հավանություն է տվել Ուկրաինա-ԵՄ Ասոցացման համաձայնագրի վավերացմանը, հայտնում է Ukrinform-ը:
Հաղորդվում է, որ 150 պատգամավորներից փաստաթղթին կողմ են քվեարկել 89-ը, իսկ 55-ը՝ դեմ:
Վարվերացումն ավարտելու համար փաստաթուղթը պետք է նաև հաստատվի երկրի խորհրդարանի Վերին պալատի ` Նիդեռլանդների Սենատի կողմից:
Ամենայն հավանականությամբ այդ հարցով քվեարկությունը տեղի կունենա մարտի 15-ին:
Հիշեցնենք, որ Նիդեռլանդներում 2016-ի ապրիլին անցկացված հանրաքվեի ժամանակ մեծամասնությունը՝ 61 տոկոսը, դեմ էր քվեարկել Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելուն։










