The New Yorker ամսագիրը հատուկ «ռուսական» համար է պատրաստել` Պուտինի նկարով

23:48 • 24.02.17

Ամերիկյան The New Yorker ամսագիրը հատուկ «ռուսական» համար է պատրաստել, որը կթողարկվի հաջորդ շաբաթ:

Ինչպես փոխանցում է INTERFAX.RU-ն` հղում անելով ամերիկյան ամսագրի կայքին, հատուկ համարի շապիկին պատկերված կլինի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, իսկ ամսագրի անունը կգրվի ռուսերեն:

Նկարիչ Բարի Բլիթը Վլադիմիր Պուտինին պատկերել է The New Yorker-ի առաջին համար շապիկին հայտնված մտացածին կերպարի տեսքով, որը համարվում է ամսագրի խորհրդանիշը: Ինչպես երևում է շապիկի գովազդային տարբերակում, Պուտինը մենակնոցով դիտում է թիթեռի տեսքով պատկերված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

«Ռուսական» համարի հիմնական  թեման կլինի «Թրամփը, Պուտինը և նոր սառը պատերազմը» խորագրով հոդվածը, որը նվիրվում է ամերիկյան նախագահական ընտրություններին Ռուսաստանի հավանական միջամտությանը: