Թրամփը չի բացառել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման հավանականությունը

09:02 • 24.02.17

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Reuters լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ պաշտոնական հանդիպումը հնարավոր է:


«Երբեք պետք չէ ասել «ո՛չ»: Չնայած, միգուցե, հիմա արդեն չափազանց ուշ է՝ հաշվի առնելով ստեղծված պատկերը»,- հյուսիսկորեացի առաջնորդի հետ հնարավոր հանդիպման մասին հարցին պատասխանելիս ասել է  ԱՄՆ 45-րդ նախագահը:


Հայտնի է, որ ավելի վաղ Թրամփն ասել է, որ Փհենյանի ցուցաբերած ագրեսիան զսպելու համար անհրաժեշտ է արագացնել Ճապոնիայում և Հարավային Կորեայում հակահրթիռային համակարգերի տեղակայման գործընթացը:


Թրամփը հավելել էր, որ Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների փորձարկումներն իրեն շատ են զայրացրել: