Օդաչուն ուրախությունից ձեռքով է արել ուժեղ փոթորկի պայմաններում Մանչեսթերի օդանավակայանում բարեհաջող վայրէջքից հետո (տեսանյութ)
Մանչեսթերի օդանավակայանում «Դորիս» փոթորկի ժամանակ ինքնաթիռի օդաչուին հաջողվել է բարեհաջող վայրէջք կատարել, ինչի առթիվ նա ուրախ ձեռքով է արել վայրէջքի ընթացքը նկարահանող մարդուն, հայտնում է Manchester Evening News-ը:
Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ վայրէջքի ժամանակ քամու արագությունը կազմել է ժամում 80 կիլոմետր: Տեսանյութում երևում է, թե ինչպես է Monarch Airlines ավիաընկերության ինքնաթիռը մի կողմից մյուս կողմ տարուբերվում: Վայրէջք կատարելուց հետո օդաչուն թեթևացած ձեռքով է արել տեսախցիկին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ «Դորիս» անունը ստացած ուժգին փոթորիկը Մեծ Բրիտանիայում մի շարք անախորժությունների պատճառ է դարձել: Նախևառաջ խախտվել է երթևեկությունն ամբողջ երկրով մեկ, տասնյակ չվերթներ չեղյալ են հայտարարվել Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում, Շոտլանդիայում ձյան շերտի բարձրությունը հասել է 20-30 սանտիմետրի, իսկ Հյուսիսային Իռլանդիայում մոտ 8 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության:










