Ոստիկանությունը հայտնաբերել է այն նյութը, որով սպանել են Կիմ Չեն Նամին
Ոստիկանությունը հայտնաբերել է այն նյութը, որով սպանել են Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբորը՝ Կիմ Չեն Նամին: Դա հատուկ քիմիական զենք է, որն ազդում է նյարդերի վրա (VX Nerve Agent), հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները Մալայզիայի իշխանություններից պահանջել են Կուալա-Լումպուրի օդնավակայանում փետրվարի 13-ին ԿԺԴՀ քաղաքացու մահվան հանգամանքների համատեղ հետաքննություն անցկացնել:
Խոսքը հյուսիսկորեական առաջնորդի խորթ եղբոր՝ Կիմ Չեն Նամի մասին է: Մալայզիային աջակցելու համար Հյուսիսային Կորեան պատրաստ է Մալայզիա ուղարկել իր իրավաբաններին:
Հյուսիսային Կորեան նաև հայտարարել է, որ հենց Կուալա-Լումպուրն է պատասխանատվություն կրում հյուսիսկորեացի քաղաքացու մահվան համար: Մալայզիային նաև մեղադրել են, որ Կիմ Չեն Նամի դիահերձումն «անօրինական և անբարոյական» ձևով է արվել:










