Սիբիրյան վագրերը որսացել են իրենց հետևող անօդաչու սարքը (տեսանյութ)

01:27 • 24.02.17

Համացանցում մեծ տարածում է գտնում Daily Mail-ի հրապարակած տեսանյութը, որում պատկերվում է, թե ինչպես են սիբիրյան վագրերը հետապնդում անօդաչու թռչող սարքին:


Միջադեպը տեղի է ունեցել Չինաստանի հյուսիսարևելյան շրջանում գտնվող ազգային պարկում: Վագրերը նկատել են, որ իրենց գլխավերևում սարք է թռչում և փորձել են որսալ այն: Վերջիվերջո, կենդանիներից մեկին հաջողվել է թաթով ցած գցել անօդաչու սարքը, որն այնքան էլ բարձր չէր թռչում:


Փետրվարի սկզբին կենդանաբանական այգու գիրացած կենդանիների լուսանկարները, համացանցում հայտնվելով, բուռն քննարկումների առիթ էին դարձել: Օգտատերերը արգելոցի սեփականատերերին մեղադրել էին կենդանիների նկատմամբ ոչ ուշադիր վերաբերմունքի համար և կոչ էին արել հետևել այգու բնակիչների «դիետիկ սննդակարգին»: