Ստեղծվել է առաջին սմարթ ժամացույցը` կույրերի համար (լուսանկարներ)
Ողջ աշխարհում 285 մլն տեսողական լուրջ խնդիր ունեցող մարդ է բնակվում, որոնց օգնության կարող է հասնել հարավկորեական Dot ընկերության նորագույն գաջեթը` Բրայլի գրերով աշխատող աշխարհում առաջին սմարթ ժամացույցը:
Ինչպես ներկայացնում է Boredpanda.com-ը, նորարար գաջեթը տեղեկությունը փոխանցում օգտագործելով 4 ակտիվ, դինամիկ բրայլան բջիջները, և օգտատերերը կարող են ընտրել արագությունը, որով թարմացումներ են ստացվում: Dot կոչվող սարքը միանում է սմարթֆոնին Bluetooth օգնությամբ, ինչպես ցանկացած այլ սմարթ ժամանցույց և կարող է հաղորդագրություն ստանալ ցանկացած հավելվածից կամ ծառայությունից, ինչպես Messenger-ը կամ Google Maps-ը:
Dot սմարթ ժամամցույցի մշակման աշխատանքները 3 տարի են տևել: Այժմ ընկերությունը մտադիր է զարգացնել գաջեթի արտադրությունը շուրջ 140 000 հաճախորդի համար: Աղբյուրի խոսքով` Սթիվի Ուոնդերը ևս նրանց թվում է:
Ընկերությունը մտադիր է առաջային 100 000 ժամանացույցները մատակարարել 2017-ին, իսկ 40 000-ը` հաջորդ տարի:














