Գիտնականներն ատամների վերականգնման նոր եղանակ են հայնտաբերել, որը թույլ կտա չայցելել ատամնաբույժի
Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականները վնասված ատամները բուժելու նոր տարբերակ են գտել`առանց ատամնալիցքերի:
Ինչպես հայտնում է BBC-ն, Tideglusib կոչվող քիմիական նյութը, որն օգտագործվում է Ալցհեյմերի հիվանդության բուժման ժամանակ, կարող է բուժել ատամի մեջ առաջացող փոքր անցքերը:
Science Reports ամսագրում հրապարակված հետազոտության մեջ նշվում է, որ այս մեթոդը բերում է «ամբողջական և արդյունավետ բնական վերականգնման»:
Այս միջոցով կարելի է վերականգնել միայն փոքր վնասվածքներն ու փոքրածավալ անցքերը, քանի որ ատամները վերականգնման սահմանափակ հնարավորություն ունեն:
Գիտնականները փորձում են ատամների բնական վերակագնման եղանակներ փնտրել ատամնալիցքեր օգտագործելու փոխարեն, որոնք ենթակա են տարատեսակ վարակների և հաճախ փոփոխության կարիք են ունենում:










