Ռեքս Թիլերսոնը համոզված է, որ ԱՄՆ-ն ու Մեքսիկան կհարթեն բոլոր խնդիրները
ԱՄՆ-ն ու Մեքսիկան կձգտեն շտկել իրենց բոլոր տարաձայնությունները, հայտնել է ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը՝ Մեքսիկայից իր գործընկեր Լուիս Վիդեգարայի հետ հանդիպման արդյունքում, գրում է Financial Times–ը։
Թիլերսոնը նշել է, որ հանդիպումների ընթացքում իրենք քննարկել են ԱՄՆ- Մեքսիկա հարաբերություններում խնդիրներն ու հեռանկարները։
Երկու կողմն էլ փաստեց, որ ինքնիշխան պետությունները երբեմն-երբեմն կարող են տարաձայնություններ ունենալ։ Մենք ուշադիր լսեցինք միմյանց ու բարձրաձայնեցինք առկա խնդիրները»,- ասել է Թիլերսոնը։
ԱՄՆ պետքարտուղարի մեքսիկացի գործընկերը նույնպես դրական ամփոփում է տվել հանդիպմանը, նկատելով, որ տարաձայնությունները լուծելու լավագույն տարբերակը երկխոսությունն է։










