Ավստրալիայում հաջողվել է փրկել 10-ամյա տղայի կյանքը աշխարհի ամենաթունավոր սարդի խայթոցից հետո
Ավստրալիայի 10-ամյա բնակիչ Մեթյու Միթչելը ողջ է մնացել աշխարհում ամենաթունավոր սարդի խայթոցից հետո:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, տղայի կյանքը փրկելու համար բժիշկները երեխային հակաթույնի 12 ներարկում են կատարել: Ենթադրվում է, որ դա հակաթույնի ամենամեծ չափաբաժինն է եղել, որն Ավստրալիայում երբևիցե օգտագործվել է հիվանդի կյանքը փրկելու համար:
Թունավոր միջատը երեխային մատից է խայթել, երբ վերջինս հայրիկին օգնելիս է եղել խորդանոցում աշխատելիս: Հակաթույնի չափաբաժինը, որը ներարկվել է երեխային, 3 անգամ գերազանցել է երբևէ կիրառված առավելագույն չափաբաժինը:










