Արկանզասում դատարանը թույլ է տվել մահապատիժների իրականացումը

12:44 • 25.02.17

Ամերիկյան Արկանզաս նահանգի գերագույն դատարանը թույլ է տվել դատապարտյալների նկատմամբ մահապատիժների կիրառման վերականգնումը։ Վերջին անգամ նման պրակտիկա նահանգում կիրառվել էր 2005 թվականին, հայտնում է Associated Press գործակալությունը։


Գերագույն դատարանը հրաժարվել է քննել մահապատժի սպասող 8 կալանավորի փաստաբանների ներկայացրած դիմումը և, այդպիսով, թույլատրել է այդ միջոցի կիրառումը։ Դրանից հետո նահանգի գլխավոր դատախազը խնդրել է նահանգապետին նշանակել պատժի իրականացման ամսաթիվը։


Նշվում է, որ ներկայում Արկանզասում 34 մարդ դատապարտված է մահապատժի։


Գործակալության տվյալների համաձայն՝ ներկայում նահանգում մահացու ներարկումների համար անհրաժեշտ դեղերի կարիք է զգացվում, սակայն իշխանությունները հույս ունեն որքան հնարավոր է շուտ լուծել խնդիրը։