Բենզեման կարող է վերադառնալ Ֆրանսիայի հավաքական

00:54 • 25.02.17

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրետը հաստատել է, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կարող է վերադառնալ ազգային հավաքական:


Հարձակվողը զրկվել էր Ֆրանսիայի ընտրանու խաղերին մասնակցելուց «Լիոնի» կիսապաշտպան Մատյե Վալբուենայի սկանդալային գործին մասնակից լինելու պատճառով:


«Եթե Բենզեման շարունակի լավ խաղալ, ապա կարող է վերադառնալ Ֆրանսիայի ընտրանի: Ես հարգում եմ նրան»,- Լե Գրետի խոսքն է մեջբերում AFP-ն: