ԿԸՀ–ն հրապարակել է ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին գրանցված 5 կուսակցությունների և  4 դաշինքների ընտրական ցուցակները

14:53 • 25.02.17

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվել են 2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրություններին գրանցված 5 կուսակցությունների և  կուսակցությունների 4 դաշինքների ընտրական ցուցակները:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ԿԸՀ–ն գրանցել էր ԱԺ ընտրություններին մասնակցելու համար դիմած ուժերի ցուցակները։ Իսկ ավելի ուշ ԿԸՀ–ում վիճակահանության միջոցով, պատահականության սկզբունքով որոշվել էր, թե որ ուժը քվեաթերթիկի որ համարի տակ է հանդես գալու ԱԺ ընտրություններին։

Կից ներկայացնում ենք նաև տվյալներ` ընտրական ցուցակների վերաբերյալ: