Չինաստանում հրդեհ է բռնկվել բազմահարկ հյուրանոցում. կա 10 զոհ (տեսանյութ)
Չինաստանի Ցզյանսի նահանգի մայրաքաղաք Նանչանում բազմահարկ հյուրանոց է հրդեհվել: Ինչպես հայտնում է Корреспондент-ը` հղում անելով չինական աղբյուրին, կրակը բռնկվել է հյուրանոցի երկրորդ հարկում վերանորոգման աշխատանքների ժամանակ:
Նախնական տվյալներով` հաղորդվում էր 3 զոհի մասին, սակայն կրակի մարման աշխատանքների ավարտին պես ևս 7 մարդու մարմին է հայտնաբերվել հյուրանոցում:
Նախնական տեղեկության հաձայն` հրդեհի պատճառ է հանդիսացել անվտանգության տեխնիկայի խափանումը վերանորոգման աշխատանքների ժամանակ: Հրդեհաշիջման և հետևանքների վերացման աշխատանքներին ավելի քան 160 մարդ և 19 մարտական հաշվարկ է ներգավվել: Մեկ շենքում գտնվող հյուրանոցի և բնակելի համալիրի տարածքից 260 մարդ է հարհանվել:
Տեսանյութը՝այստեղ։










