Կիպրոսում հայտնաբերվել է 2005 թվականին անհետացած 20-ամյա բրիտանացու կմախքը

10:26 • 25.02.17

Կիպրոսում հայտնաբերվել են 2005 թվականին անհետացած 20-ամյա բրիտանացի Սթիվեն Կուկի մնացորդները։  Բրիտանացու մնացորդները հայտնաբերվել են Մալիա գյուղի մոտ գտնվող հին ջրհորում, հայտնում է lenta.ru-ն՝ հունական Lifo հրատարակությանը հղոմով։ 


Կմախքը հայտնաբերվել է փետրվարի 16-ին. գյուղի բնակիչները փորձել էին ջրհորը մաքրել և մոտակայքում հայտնաբերել էին բրիտանացու կաշվե գոտին և տեսախցիկը։


Գենետիկ փորձաքննությունը հաստատել է, որ մնացորդները պատկանում են բրիտանացուն։ Իսկ մահվան հանգամանքները պարզվում են։


Բրիտանացին անհետացել էր 2005 թվականի սեպտեմբերի 1-ին՝ իր արձակուրդի հենց առաջին օրը։ Այդ պահից ի վեր նրա որոնումները չեն դադարել։