Ֆրանսիայի դատախազությունը հետաքննություն է սկսել Ֆիյոնի կնոջ դեմ
Ֆրանսիայի դատախազությունը հետաքննություն է սկսել նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի կնոջ՝ Պենելոպե Ֆիյոնի դեմ, գրել է Le Parisien-ը՝ gazeta.ru-ի փոխանցմամբ:
Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ Պենելոպե Ֆիյոնը կասկածվում է ապօրինի եղանակներով 500 հազար եվրո ձեռք բերելու մեջ:
Նշվում է, որ նա աշխատելով որպես պատգամավորի խորհրդական, աշխատավարձ է ստացել պետական բյուջեից `առանց աշխատանքային պարտականությունները կատարելու:
Ավելի վաղ Ֆիյոնը ներողություն էր խնդրել ֆրանսիացիներից այն բանի համար, որ իր սեփական կնոջն էր խորհրդարան հրավիրել՝ օգնականի հաստիքը ստանալու համար:










