Այրվել է տնակ Երևանի Դավիթ-Բեկ փողոցում

02:37 • 25.02.17

Փետրվարի 24-ին, ժամը 21:41-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Դավիթ-Բեկ փողոցի թիվ 54/1 շենքում գտնվող շինանյութի բազայում:


Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը:


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Ֆրագմա» ՍՊԸ-ին պատկանող շինանյութի բազայի տարածքում՝ պահակի տնակում:


Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:58-ին, մարվել՝ 22:07-ին: Ամբողջությամբ այրվել է պահակի տնակը` կենցաղային իրերով (15 քմ) և հարակից շինության տանիքի փայտե կառուցատարրերը՝ 6 քմ: