Լաս Պալմասի դարպասապահի կոպիտ սխալը որոշիչ էր

02:58 • 25.02.17

Իսպանիայի առաջնության 24-րդ տուրը մեկնարկեց «Լաս Պալմաս»-«Ռեալ Սոսիեդադ» հանդիպումով: Հյուրերը հաղթեցին նվազագույն հաշվով:


Հանդիպման 74-րդ րոպեին տանտերերի դարպասապահ Խավի Վարասի կոպիտ սխալից հետո Խաբի Պրիետոն գնդակն ուղարկել է դարպասը:


Այս հաղթանակից հետո «Սոսիեդադը» 44 միավորով ամրապնդվում է 5-րդ հորիզոնականում, «Լաս Պալմասը» 28 միավորով 12-րդն է: