Նիսը խաղավերջում հաղթանակ է կորզել Մոնպելիեից
Ֆրանսիայի առաջնության 27-րդ տուրում «Նիսը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթել է «Մոնպելիեին»:
Հանդիպման մեկնարկից 9 րոպե անց Մունիեն բացել է հաշիվը:
68-րդ րոպեին Միքայել լե Բիհանը հավասարեցրել է հաշիվը, իսկ խաղի ավարտից 5 րոպե առաջ նաև հաղթանակ պարգևել իր թիմին:
Այս հաղթանակից հետո Լուսիեն Ֆավրի գլխավորած թիմը վաստակում է 59 միավոր՝ հավասարվելով առաջատար «Մոնակոյին», որը տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել:










