ԱՄՆ-ում կայացել է տարվա վատագույն ֆիլմերի մրցանակաբաշխությունը
ԱՄՆ-ում կայացել է «Ոսկե ազնվամորի» մրցանակաբաշխությունը, որի ժամանակ պարգևատրվում են տարվա վատագույն ֆիլմերը: Այս միջոցառումն ամեն տարի անցկացվում է «Օսկար» մրցանակաբաշխության նախօրեին:
Ինչպես հաղորդում է The Independent-ը, 2016-ի ամենից քիչ սիրված ֆիլմերն են ճանաչվել «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի. արդարության լուսաբացին» և «Հիլարիի Ամերիկան» ֆիլմերը, որոնք չորսական մրցանակի են արժանացել: Վերջինս կեղծ վավերագրական ֆիլմ է, որը քննադատում է Դոնալդ Թրամփի` ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարի մրցակից Հիլարի Քլինթոնին:
«Բեթմենն ընդդեմ Սուպերմենի. արդարության լուսաբացին» ֆիլմը հաղթել է «վատագույն սցենար», «վատագույն էկրանավորում» անվանակարգերում:
«Հակաօսկար» անվանվող մրցանակաբաշխության հաղթողներին ընտրում է 24 երկիր ներկայացնող 1000 հոգանոց ժյուրին:










