Ներգաղթյալների մասին Թրամփի խոսքերը կապված չեն հնդիկների վրա հարձակման հետ. Սպիտակ տուն

14:49 • 25.02.17

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը հայտարարել է, որ աբսուրդ կլիներ կապ փնտրել ենթադրաբար ռասայական ատելության շարժառիթով Կանզաս-Սիթիում Հնդկաստանից ներգաղթյալների վրա հարձակման և նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների միջև, հայտնում է Reuters գործակալությունը:


Հետաքննությունների դաշնային բյուրոն ուսումնասիրում է, թե արդյոք հանցագործությունը կատարվել է «ատելության հիման վրա», սակայն հետաքննության սկզբնական շրջանում հրաժարվում է հարձակվողի հնարավոր շարժառիթների մասին մեկնաբանություններից, գրում է Washington Post-ը:


Ավելի վաղ հաղորդվել է, որ ամերիկյան Կանզաս նահանգում վետերան Ադամ Պուրինտոնը բարում կրակ է բացել Հնդկաստանից ներգաղթյալների խմբի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է մեկ մարդ: Հաղորդվել էր, որ «Դուրս իմ երկրից» բացականչելով՝ նախկին զինվորականը սկսել է կրակել հնդիկների խմբի վրա, ինչի հետևանքով զոհվել է 32-ամյա ավիացիոն ինժեներ Շրինիվաս Կուչիբհոտլան:


Եվս երկու հոգի՝ 32 և 24 տարեկան, ստացել են վնասվածքներ և հոսպիտալացվել, կասկածյալը ձերբակալվել է: