Ամերիկացի փոխնախագահի օգնականը շփոթել է Իսրայելի և Նիկարագուայի դրոշները
Twitter-ում ԱՄՆ փոխնախագահ Մայք Պենսի պաշտոնական էջում հայտնվել է հրապարակում, որտեղ հայտարարվում է Միացյալ Նահանգների կողմից Իրայելին աջակցելու մասին, բայց տեղադրված է էմոջի, որը պատկերում է Նիկարագուայի դրոշը: Այդ մասին հայտնել է New York Daily News-ը:
Հաղորդագրությունը տեղադրվել է Լաս Վեգասում Հանրապետական հրեական կոալիցիայի հանդիպման ժամանակ Մայք Պենսի ելույթից հետո:
Փոխնախագահի օգնականները նրա ելույթից մեջբերումներ են հրապարակել Twitter-ում՝ դրանք ուղեկցելով էմոջի պատկերներով: Լրատվամիջոցը նշում է, որ ավելի ուշ այդ թվիթը հեռացվել է, սակայն որոշ օգտատերեր հասցրել են պահպանել սքրինշոթը:
Հոդվածի հեղինակները նշում են, որ Իսրայելի և Նիկարագուայի դրոշների միջև իսկապես կա որոշակի նմանություն: Երկու դրոշներն էլ ունեն երկու կապույտ շերտագծերի արանքում սպիտակ շերտագիծ և կենտրոնում՝ նշան:










