Գերմանիան պետք է մեծ ներդրում անի ՆԱՏՕ-ի բյուջեում. Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան պետք է կատարի ՆԱՏՕ-ի առաջ իր պարտավորությունները և մեծ ներդրում անի դաշինքի պաշտպանական բյուջեում, հայտնում է Reuters գործակալությունը:
«Պարտավորությունները պետք է կատարվեն, և անդամ երկրները կպահանջեն դա մեզանից (Բեռլինից): Ես կարծում եմ, որ նրանք ճիշտ են, որ Գերմանիան պետք է կատարի իր պարտավորությունները»,- ասել է նա:
Նշվում է, որ ՆԱՏՕ-ի երկրներին խորհուրդ է տրվում ներդրում անել դաշինքի պաշտպանության բյուջեում ՀՆԱ-ի 2 տոկոսի չափով:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է ՆԱՏՕ-ի աջակցության մասին՝ միևնույն ժամանակ քննադատելով երկրները, որոնք բավականաչափ ներդրում չեն անում դաշինքի բյուջում:










